«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ռուսական ակումբները եւ արաբ շեյխերը կկարողանա՞ն գնել Արգենտինայի հավաքականի հարձակվողին, պատասխանել է. «Բոլոր ֆուտբոլիստները, ովքեր «Բարսելոնան» լքելու ցանկություն կհայտնեն, դրա հնարավորությունը կունենան: Մեսսին բացառություն է: Եթե որեւէ մեկը երբեւէ ցանկանա ձեռք բերել նրան, ստիպված կլինի վճարել մոտ 580 միլիոն եվրո նկատի ունենալով հարկերը եւ այլ հարցեր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ