Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյան. «Ես ինձ հանդիպման հերոս չեմ համարում»

Օգոստոս 05,2013 11:28

Ռուսաստանի պրեմյեր լիգայի 4-րդ տուրում «Կուբանի» հետ մարտական ոչ-ոքի անելուց հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 75-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ իր թիմին փրկելով պարտությունից, խոսել է իր խփած գոլի մասին:

«Ես զգացի, որ հարկավոր է եւ որոշեցի հարվածել: Եթե չփորձես, երբեք գոլ չես խփի: Դրա համար էլ առանց երկար մտածելու հարվածեցի: Անկեղծ ասած, նախապես նման բան չէի պլանավորել: Բախտս բերեց, որ հարվածս հաջող ստացվեց: Միայն թե, հիասթափված եմ, որ այսօր հաղթել չկարողացանք: Դրա համար էլ ինձ հանդիպման հերոս չեմ համարում», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031