Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանները վնասազերծեցին փոխակերպուկ ոստիկաններին

Օգոստոս 05,2013 11:26

Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան ստացվեց. Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էր: 
Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ հասավ, այնքա՛ն արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ:
Ոստիկանները վնասազերծեցին նրանց ու բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Ցավալի դեպք է, բայց ոստիկանությունը նաև այսպե՛ս է ինքնամաքրվում՝ ցավո՛վ, վիրահատական միջամտությա՛մբ, հիվանդը առողջից զատելու հաստատակամությա՛մբ, քանզի անթույլատրելի է, որ իր պարտականությունները անձնվեր ու արժանապատվորեն կատարող ոստիկանի հետ նույն համազգեստը կրի անարժանը, անպատիվը, դավաճանը: Անթույլատրելի է, որ <ոստիկան> անունը կրեն և՛ պահպանության դասակի այս հրաշալի տղաները, և՛ այս երկուսը, որոնք ոտնձգել են նրա դեմ, ինչի պաշտպանությանը կոչված էին: Սա ոստիկանության սկզբունքն է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ իր պարտքն ու պատասխանատվությունը չգիտակցող ոստիկանը տեղ չունի համակարգում:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Իսկ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը /համակարգում է 1999 թվականից/, դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը /համակարգում է 1994 թվականից/ և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը /համակարգում է 1998 թվականից/, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031