Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նվաճելով Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալը՝ եկող տարի կայանալիք կանանց աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեց:
Նա աշխարհի առաջնությունում, որի անցկացման վայրը դեռ չի որոշվել, միացավ Էլինա Դանիելյանին: Լիլիթը Բելգրադում փոքրաթիվ այն շախմատիստուհիներից է, որոնք ոչ մի պարտություն չկրեցին: Նա տարավ 5 հաղթանակ եւ 6 պարտիայում էլ բաժանեց միավորը: Սա շախմատիստուհու երկրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Առաջին անգամ նա պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել էր 2006 թվականին: Իսկ լավագույն արդյունքը եղել է 2002 թվականին նվաճած արծաթե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ