«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին տեղեկացել է, որ բրազիլացի նորեկ Նեյմարը ակումբում ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Երեկ Լեոյի հայրը պետք է հանդիպեր կատալոնյան ակումբի նախագահ Սանդրո Ռոսելին՝ այդ «խայտառակությանը» վերջ տալու համար: Նոր պայմանագրի մասին որեւէ խոսք չկա: Կողմերը պետք է կարգավորեին արգենտինացու աշխատավարձի բարձրացման հարցը, որպեսզի Մեսսին կրկին դառնա «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մեսսին այս տարվա ապրիլին մինչեւ 2018 թվականը պայմանագիր էր ստորագրել «Բարսելոնայի» հետ՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով, չհաշված լրացուցիչ բոնուսները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ