Պատճառը հոմոսեքսուալիզմ քարոզելն արգելու մասին օրենքն է
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի թեկնածու Ռիչարդ Կարիոնը, որ ղեկավարում է ՄՕԿ-ի ֆինանսական կոմիտեն եւ Խաղերի հեռարձակման իրավունքների պատասխանատուն է, քննադատելով Ռուսաստանին, հայտարարել է, թե որտեղ ոտնահարվում են փոքրամասնությունների իրավունքները, օլիմպիական խաղեր չպետք է անցկացվեն: «Մենք պետք է հնարավոր բոլոր լծակները գործադրենք ռուս չինովնիկների վրա ներազդելու համար, քանի որ այդ օրենքները կարող են խնդիրներ ստեղծել մեր մարզիկների համար: Ապագայում անհրաժեշտ է օլիմպիական խաղերի անցկացման պայման համարել, որպեսզի դրանք վստահվեն այն երկրներին, որտեղ սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում չկա», – Կարիոնին մեջբերում է РБК-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ