Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նորընտիր նախագահը հարգանքի կոչ է անում

Օգոստոս 04,2013 23:09

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին, նախագահի պաշտոնում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեի կողմից հաստատվելուց հետո Արեւմուտքին կոչ է արել վերացնել Իրանի դեմ տնտեսական եւ այլ պատժամիջոցները:

Պարսկական աղբյուրների համաձայն նախագահն ասել է, որ եթե Արեմուտքը հարգվել է ուզում, ապա ինքը պիտի հարգի Իրանին:

Բրիտանական BBC-ին էլ հաղորդում է, որ նախագահը կողմ է արտահայտվել թափանցիկությանը: Հասան Ռուհանին խոստացել է ձեւավորել «Հույսի եւ խելքի կառավարություն»` զերծ անիրականալի ֆանտազիաներից:

ԱՄՆ-ը առայժմ միայն հույս է հայտնել, որ նոր նախագահը հանուն Իրանի եւ երկրի քաղաքացիների որոշումներ կընդունի: ԱՄՆ-ը պատրաստ է դառնալ Իրանի գործընկերը, եթե Իրանի իշխանությունը միջազգային հանրությանը ըստ էության վերաբերվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031