Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 17 DQ 017 համարանիշի ավոտոմեքենան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նշված ավտոմեքենան «գայի պլաշադկա» էր տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա գործող «Շառլոտ» գիշերային ակումբի մոտից:
Ըստ ֆոտոլրագրողի, այսօր գիշերը կրակոցներ են հնչել «Շառլոտ» գիշերային ակումբում, եւ նշված ավտոմեքենայի սեփականատերը կասկածվում է, որ մասնակից է եղել վիճաբանությանը: Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր եւ վիրավորներ չեն եղել, իսկ Արաբկիրի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պնեւմատիկ ատրճանակից կրակված պարկուճներ: Փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
պնևմատիկ ատրճանակինը պարկուճ չէ ,բալոն է որն հերիք է 40 և ավելի կրակոցի համար :Պարկուճ էլ չէ `պարկուճնեեեեեր:Մի քիչ կարդացեք կամ հարցրեք մանագետին: