Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից տուժել է ութ հոգի (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2013 21:26

Օգոստոսի 4-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ. պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 16 ԼԼ 806 (վարորդ՝ Ռ. Մ. ծնվ. 1935 թ.) եւ «ՎԱԶ-2102» մակնիշի 28 ՕՏ 449 (վարորդ՝ Մ. Ա. ծնվ.1985 թ.,) պետհամարանիշերի ավտոմեքենանները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ-ին եւ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝   Ռ. Մ-ին (ծնվ. 2002թ.), Ա. Մ-ին (ծնվ. 2005թ.), Մ. Մ-ին (ծնվ.1943թ.), Ռ. Ս-ին (ծնվ. 1952թ.), ՌԴ քաղաքացիներ Ս. Չ-ին (ծնվ. 2000թ.) եւ Կ. Չ-ին (ծնվ. 1968թ.) եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Մ-ին (ծնվ. 1978թ). տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ա.Մ-ին՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն :

Բժիշկները տուժած Մ.Ա-ի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, Ա.Մ-ինը՝ միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Լուսանկարները` shamshyan.com-ի

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031