Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա Դավիթ Սաֆարյանը, վարելով Seat մակնիշի 34 TՍ 820 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պտղունք գյուղի վարչական տարածքում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար խողովակի բետոնե հատվածին եւ գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ վարորդը հայտարարում էր, որ ընթացքում ավտոմեքենայի առջեւում հայտնվել է շուն, ինքը փորձել է շրջանցել շանը, ինչից հետո էլ կորցրել է ավտոմեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: