Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ազատվել աշխատանքային սթրեսներից. Խորհուրդ է տալիս հոգեբանը

Օգոստոս 04,2013 18:08

Գերլարված աշխատանքը, աշխատավայրում առկա խնդրները՝ սկսած կոլեգանների անբարյացակամ վերաբերմունքից մինչև էական նշանակության խնդիրներ, ազդում են մարդու հոգեբանության և առողջության վրա: Այս կարծիքին է հոգեբան Լարիսա Գևորգյանը: Աշխատանքի ոլորտում մարդու վրա ազդող սթրեսներին գումարվում են նաև կյանքի այլ ոլորտներում՝ ընտանիքում, ընկերական շրջապատում առկա բացասական գործոնները: Եթե այս ամենին հավելենք նաև այն, որ մարդ, չսիրելով, կարիքից դրդված է աշխատանք կատարում, դեպրեսիան անխուսափելի է: Լարիսա Գևորգյանի խոսքով՝ աշխատանքային սթրեսների կարող են տհաճ հետևանքների հանգեցնել, ինչպես՝ իմացական, այնպես էլ առողջական տեսակետից: Օրինակ՝ անձի մոտ կարող է տեղի ունենալ ինքնագնահատականի կտրուկ անկում, ցրվածության, անտարբերության դրսևորումներ և այլն. «Իմացական տեսակետից կարող են դժվարություններ առաջանալ որևէ գործի վրա կենտրոնանալու հարցում: Կարող են առաջանալ նաև առողջական խնդիրներ՝ արյան բարձր ճնշում, գլխացավ և ադապտացիայի այլ հիվանդություններ»: Գերլարված աշխատանքը կարող է ազդել նաև մարդկանց վարքի վրա, ըստ հոգեբանի, երբեմն հենց այդ պատճառով էլ մարդկանց մոտ առաջանում է ոգելից խմիչքների նկատմամբ հակվածություն, սկսում են ծխել, նաև ագրեսիվորեն իրենց դրսևորել: Նրանք նաև անտարբեր են դառնում ինչպես այլ անձանց «ցավերի», այլև սեփական անձի նկատմամբ: «Մարդիկ սկսում են իրենց օտարված զգալ հասարակությունից: Շատերը շարունակում են ռոբոտի պես աշխատել, ոմանք էլ, իրենց ողջ գործը անիմաստ և անհաջող համարելով, թողնում են դա: Ինչ-որ տեղ երևի լավագույն տարբերակը դա է: Եթե մարդը չի հարմարվում տվյալ աշխատանքին, կարող է իր ուժերը փորձել այլ ոլորտում»,-ասում է հոգեբանը: «Աշխատում եմ օրեկան տասը ժամ, միայն կիրակի օրերին եմ ազատ, այն էլ չեմ հասկանում, թե ինչպես է անցնում ժամանակս, չեմ ուզում տանից դուրս գալ, ուզում եմ հանգստանալ»,-ասում է 21-ամյա Լիլիթը, ով աշխատում է հագուստի խանութներից մեկում որպես վաճառողուհի: Հավելում է. «Եթե մարդ ժամը ութին ավարտի գործը, էլ ե՞րբ կհասցնի այցելել իր բարեկամներին, կամ ընկերների հետ ժամանցի վայրեր գնալ: Դրան գումարած՝ միշտ գերլարված աշխատանք է, օրեր են եղել, որ հաց չեմ հասցրել ուտել»,-ասում է նա: Իսկ հոգեբանը նշում է ՝ եթե աշխատողները գանգատներ ունեն, ապա պետք է անպայման տեղյակ պահեն իրենց ղեկավարներներին, որպեսզի խնդրին լուծում տրվի. «Վստահ եմ՝ լավ աշխատողին տնօրենները միշտ հասկանում են, պարզապես նրանց բացատրել է պետք»: Ըստ հոգեբանի՝ աշխատավարձի բարձրացումը դեռևս լավագույն տարբերակը չէ: Նա խորհուրդ է տալիս գործատուներին ավելի ուշադիր լինել իրենց իսկ ստեղծած պայմանների նկատմամբ. «Պայմանները որքան լավ լինեն աշխատողների համար, այնքան արդյունավետ կլինի նրանց աշխատանքը» ,-ասում է նա, իսկ աշխատավոր խավին խորհուրդ է տալիս մտածել հանգստի և ժամանցի մասին. «Պետք չէ վերածվել ռոբոտի կամ ուտիճի, մարդ պետք է աշխատանքը սիրով անի, խորհուրդ կտայի բոլոր աշխատողներին «չսևացնել» իրենց կոլեգաների օրը, հակառակը՝ հաճախ պետք է կատակներ, հումորներ անել, որպեսզի աշխատանքային օրը հոնգեցուցիչ չլինի»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031