Օգոստոսի 4-ին, ժամը 15:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի հանրային լողափերից մեկում ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող հեծանվանավակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարարները պարզել են, որ հեծանվանավակը խափանվել է, եւև քաղաքացիները չեն կարողանում մոտենալ ափ: Ջրափրկարարները անվնաս ափ են դուրս բերել Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակիչներ՝ Ա. Մ-ին և Ս. Հ-ին: