Նորույթ ֆեյսբուքցիների համար. սոցցանցը ներկայացրել է Embed Post կոճակը, որը թույլ է տալիս սոցցանցի հրապարակումները փոխանցել այլ կայք կամ բլոգ, այս մասին հայտնել է Vesti-ն : Նորամուծության շնորհիվ մտնելով ռեսուրս՝ հնարավոր է «լայքել» գրությունները, մեկնաբանություն թողնել և այլն: Նման հնարավորություններ արդեն ունեն Twitter-ը և YouTube-ը:
Սոցցանցի թերությունները վերացնող «սպիտակ հաքերներին» Facebook-ը երկու տարվա ընթացքում որպես պարգևատրում մեկ միլիոն դոլար է վճարել, այս մասին գրել է kp.ru-ն : Հաղորդագրության մեջ ասվում է. «Որքան էլ գումար վատնենք ամբողջ համակարգի համար, մենք երբեք չենք կարող մեր շուրջը հավաքել ամենախելացի ու տաղանդավոր ծրագրավորողներին, ճիշտ այդպես չենք կարող ինքնուրույն հասկանալ բոլոր խնդիրները»:
Իսկ այ միկրոբլոգների Twitter ծառայությունը նոր կոճակ է ներառում՝ «հայտնել խախտումների մասին», որի օգնությամբ ցանկացողները կարող են բողոքել իրենց վիրավորողներից և այլ օգտատերերի ապօրինի թվիթներից, հայտնել է newsru.com-ը: Նման կոճակ արդեն կա սոցիալական կայքի բջջային ծրագրում՝ օպերացիոն iOS համակարգի վերջին տարբերակի համար: Մեկ ամիս անց այն կհայտնվի նաև Android ծրագրերում և twitter.com կայքում:
Աշխարհում ամենաարագ ինտերնետը Հարավային Կորեայում է: Կորեայի Հանրապետության համար միջին ցուցանիշը վայրկյանում 14.2 մեգաբիթն է: 2013-ի ուսումնասիրությունների արդյունքում առաջին տասնյակում են հայտնվել նաև Ճապոնիան, Հոնգկոնգը, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լատվիան, Չեխիան, Շվեդիան, ԱՄՆ-ը և Դանիան. հայտնել է Ракурс-ը:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան