Երեւանում մինչեւ 2013 թ. վերջ նախատեսվում է բացել ցիրկոնիումային նանոկերամիկայի արտադրություն, NEWS.am-ին ասել է նախագծի հեղինակ, «Duraware» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Անհրաժեշտ սարքավորումները պետք է բերվեն Շվեյցարիայից, որոնց արժեքը կկազմի 1,5 մլն դոլար: Նախագիծն արդեն հայաստանցի մեկ ներդրողի հետաքրքրել է: Նախագծային հզորությունը ենթադրվում է, որ կկազմի տարեկան մի քանի հազար արտադրանք: Ընկերությունը նախատեսում է արտադրել վիրաբուժական գործիքներ, ինչպես նաեւ մի շարք բժշկական իմպլանտատներ` սրտի փականներ, ատամի պրոթեզներ եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում