Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը երթուղային գիծ չունի՞

Օգոստոս 04,2013 14:05

Այսօր մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Կասյան փողոցի մոտակայքում, բացվել էր գյուղմթերքի տոնավաճառ, բացմանը չի մասնակցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապեի տեղակալ Արամ Սուքիասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է. «Ներկա չգտնվելը պայմանավորված է նրա զբաղվածությամբ: Եվ կարծում եմ, որ միշտ չպետք է, որ քաղաքապետը ներկա լինի, առաջին անգամ, որ բացվել է, անշուշտ ներկա եղել է, որպես առաջին իրադարձություն ներկա եղել է»:

Արամ Սուքիասյանը պատասխանել է նաեւ մեր լրագրողի այլ հարցերի: Հարցին, թե՝ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ինչո՞ւ Տարոն Մարգարյանը ընդառաջ չի գնում այդ պահանջին, Ա. Սուքիասյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Այսինքն ի՞նչ պիտի անի, որ ընդառաջի»:

Դիտարկմանը, թե այն հասարակության պահանջն է, նա արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ դա հասարակության պահանջ է, դա մի որոշակի խմբի պահանջ է ու մոտեցում է, ընդ որում, սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, առաջարկվել է այդ մարդկանց հետ զրուցել, ովքեր պարբերաբար մերժում են այս կամ այն քննարկումը, հանդիպումը, մասնակցությունը եւ շատ հաճախ խոսում են ուլտիմատումով: Իսկ պահանջների հետ կապված դեռ պետք է հասկանալ, թե դրանք որքանով են արդարացված, որքանով է այդտեղ տրամաբանություն, մոտեցումը չպետք է դառնա կամայական»:

Արամ Սուքիասյանից լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե երբ է վաճառել Երեւանի քաղաքապետը իր գիծը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռեւս յոթ տարի առաջ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել է, որ իր որդին գծատեր է, մինչդեռ գործող քաղաքապետն ասում է, որ ինքը գծատեր չէ: Ա. Սուքիասյանը արձագանքել է. «Դժվարանում եմ ասել՝ երբ է վաճառել, այդ գիծ ասվածը միայն գիծ չէ, դա ՍՊԸ է, որը մի քանի բիզնես գործառույթներ է իրականացրել: Գիտեք, ես էլ յոթ տարի առաջ ունեի մի հատ BMW, հիմա ունեմ մի հատ Գոլֆիկ, այսինքն յոթ տարվա պատմություն ունեցող որեւէ բանը եւ երբեմնի կարծիքը՝ Անդրանիկ Մարգարյանի հնչեցրած, չի ենթադրում նույն իրավիճակներ: Հարցը տրվել էր ներկա ժամանակի համար, այս ժամանակահատվածի համար ասվել է՝ ոչ: Իսկ եթե ասվեր, թե՝ դուք յոթ տարի առաջ ունեի՞ք նման կառույց, ապա միանշանակ կասվեր՝ այո»:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031