Չեխական ЧТК գործակալության համաձայն, շոգ եղանակի արդյունքում Չեխիայումն մեկ օրում սահմանվել է 115 եղանակային ռեկորդ:
Չեխիայի օդերեւութաբանական ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ 40 աստիճանին մոտ ջերմաստիճան է գրանցվել Պլզեն, Պրահա, Օստրավ եւ երկրի այլ խոշոր քաղաքներում` ընդհանուր 115 կետում: Սա եղանակային ռեկորդ է:
Օդերեւութաբանները զգուշացնում են, որ շոգին հաջորդելու են քամին, անձրեւը, կարկուտը: