1770 թվականին պաշտոնաթող զինվորածան Ֆիլիպ Էստլին Լոնդոնում հիմնել է ձիարշավի դպրոց եւ ցուցադրել ու սովորեցրել ձիավարության վարպետությունն ու հմտությունները:
Յոթ տարի անց` 1777 թվականի օգոստոսի 4-ին, Լոնդոնում տեղի է ունեցել ձիավարության հնարքների թատերականացված առաջին ներկայացումը: Հատուկ այդ նպատակի համար կառուցվել է «Էստլիի ամֆիթատրոն» անվանված շինություն:
Օրեցօր թատրոնը ավելի ու ավելի մեծ համակրանք է վայելել ու Էստլին սկսել է կատարելագործել իր հմտությունները: Քիչ անց թատրոնում հայտնվել են լարախաղացներ, ծաղրածուներ: 1782 թվականին Փարիզում բացվել է «Էստլիի ամֆիթատրոնի» մասնաճյուղը; «Էստլիի ամֆիթատրոնը» աշխատել է մինչեւ 1895 թվականը եւ ողջ ընթացքում եղել Լոնդոնի ամենասիրված եւ հաճախելի վայրերից մեկը:
Այսօր կրկեսներ կան աշխարհի հարյուրավոր քաղաքներում: Կրկեսների մրցույթ-փառատոն անցկացնելը դարձել է ավանդույթ:
Կարդացեք նաև