Օգոստոսի 2-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, Երեւանի Թումանյանի անվան զբոսայգու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, այրվել է 500 քմ խոտածածկ տարածք,
Ավան-Առինջ թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 2/1 շենքի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք,
Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` «Բուսաբանական այգում», մոտ 400 քմ,
Կարդացեք նաև
Ավան-Առինջ թաղամասի թիվ 180 դպրոցի մոտակայքում՝ 1000 քմ, Սարիթաղի 9-րդ շարքի թիվ 116 տան մոտակայքում՝ 1000 քմ,
Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքում՝ «Դինամո» լողավազանի մոտակայքում,՝70 քմ,
Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում, 300 քմ,
Նոր Նորքի 1-ին զանգվածի «Վալենսիա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի գերեզմանատանը՝ 5500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի կենտրոնական խաչմերուկի մոտակայքում ՝500 քմ,
Սեւանի խճուղու սկզբնամասում` «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում՝ 400 քմ,
Քաղսի – Սոլակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ՝ 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել