Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Բելգրադում քիչ առաջ ավարտված շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում լրացուցիչ գործակիցներով արժանացավ բրոնզե մեդալի:
Սպիտակներով խաղացող հայ շախմատիստուհին եզրափակիչ՝ 11-րդ տուրում, համառ պայքարում 79-րդ քայլում կոտրեց լիտվացի կանանց միջազգային գրոսմայստեր Դեյմանե Դաուլիտեի դիմադրությունը ու եւս չորս շախմատիստուհիների հետ միասին 8,0 միավորով բաժանեց 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը շնորհվեց Լիլիթ Մկրտչյանին:
Մեր մյուս շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը, Մարիա կուրսովան եւ Աննա Հայրապետյանը 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հաջորդաբար զբաղեցրին 63-65-րդ տեղերը: Իսկ չեմպիոն դարձավ Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Հոանգ Թհանգ Չհանգը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կեցցես Լիլիթ ջան, միշտ Բարձր պահիր մեր ԱԶԳԻ ՊԱՏԻՎԸ !!!!!!!!!