Forbes ամսագիրը կազմել է կինո եւ մուլտհերոսների` հորինված կերպարների հարստության ցանկը: Հաշվի են առնվել հերոսի ազդեցիկության աստիճանը, համակրելիության մակարդակը եւ այլն:
Ամենահարուստը «Բադային պատմություններ» մուլտսերիալի գլխավոր հերոս Սկրուջ ՄաքԴաք բադն է: Նա «վաստակել» է 65,4 միլիարդ դոլար:
Երկրորդը Մշուշ վիշապն է` 54,1 միլիարդ, երրորդը` «Մթնշաղ» ֆիլմից Կարլայլ Կալլենը` 46 միլիարդ:
Ամենահարուստ հորրինված հերոսների ցանկում են նաեւ Բեթմենը, Լարա Կրոֆթը եւ այլք: