Հայ գրող Ավիկ Իսահակյանին «Պուշկին»-ի անվան մեդալ են հանձնել, գրում է «Ռուսկի միր» հիմնադրամի կայքը՝ վկայակոչելով «Կուլտուրա» հեռուստակայանը:
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրենը մրցանակին արժանացել է «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում իր ներդրման, գիտական եւ մշակութային կապերի զարգացման» համար:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլկինն ասել է.«Իսահակյանն իր պապի՝ մեծ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի պես Ռուսաստանի ամենահավատարիմ եւ նվիրված ընկերներից է»:
Ավիկ Իսահակյանն 8-րդ մարդն է Հայաստանից, որ արժանացել է «Պուշկին»-ի անվան մեդալին: Այն տրվում է Ռուսաստանի եւ օտարերկրյա արվեստի եւ մշակութային հաջողության հասած գործիչներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ