Ռուաստանի Տուապսե քաղաքի Գոյտխ գյուղի նավատորմի ռազմակայանում հուլիսի 28-ին ծովակալ Իսակովի պատվին հուշարձան է կանգնեցվել, հայտնում է «Երկրամաս» թերթը:
Հուշարձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ Հովհաննես Իսակովը վիրավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Հուշարձան տեղադրելու գաղափարն առաջացել էր Տուապսեի հայ համայնքի անդամ Վլադիմիր Գեւորգյանի մոտ, որը մահացել է 2011թ.:
Բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքային իշխանության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգեւորականներ, այլոք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ