Ադրբեջանը օգոստոսի 2-ին 335 օտարերկրացու զրկել է Ադրբեջան մտնելու հնարավորությունից Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, նրանց մեջ՝ պատգամավորներ, լրագրողներ, գիտնականներ, հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
դրբեջանի արտգործնախարարությունը «ոչ ցանկալի անձանց» (պերսոնա նոն գրատա) ցուցակ է հրապարակել, որոնց մեջ առկա են Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամներ, ինչպես նաեւ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:
Արտգործանախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այս մարդիկ ոչ ցանակլի են ճանաչվել, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ