Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի, գերեզմանն արդեն կառուցման փուլում է, , տեղեկացնում է 1in.am-ը:
Հարությունյանների ընտանիքի պատմությունը՝ Սերոբ Հարությունյանի անժամանակ մահը, Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարանի դահլիճ բերելու հանգամանքն ու այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանն, ով այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել, Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել, որպեսզի վաստակած գումարով կարողանար կառուցել 21-ամյա որդու գերեզմանը, որեւէ մեկին անտարբեր թողնել չէր կարող:
Աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանում այս ընտանիքի պատմության բացահայտումից հետո շատերն են ցանկացել օգնել ընտանիքին ինչով կարող են, գտնվել են նաև այնպիսիք, որոնք ցանկացել են Սերոբ Հարությունյանի գերեզմանի ծախսերը հոգալ: Այս մասին տեղեկացրել է Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա ասել է, որ այսօր իր եղբոր՝ Սերոբ Հարությունյանի, գերեզմանն արդեն կառուցման փուլում է: Հրաչյա Հարությունյանի դուստրը չգիտի՝ որքան գումար կպահանջվի գերեզմանի կառուցման համար, միայն գիտի, թե ովքեր են ցանկություն հայտնել ֆինանսավորել այդ աշխատանքները. «Գերեզմանի ծախսերի մի մասը՝ կեսը, ֆինանսավորում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Հիմա նորմալ կառուցվում է»: Այլ մանրամասներ չկարողացավ հաղորդել:
Իսկ Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը ասել է, որ գերեզմանը բարձր մակարդակով կառուցելու պատրաստակամություն հայտնել է Ռուբեն Հայրապետյանը, այդ աշխատանքներն արդեն իրենց ավարտական փուլին են հասել: Իսկ Արա Աբրահամյանը, նրա խոսքով, փոխանցել է մոտ 3000 դոլարին համարժեք դրամ, որն ընտանիքի մեկ այլ խնդիրը լուծելու ուղղությամբ կօգտագործվի, որի մասին Լիլիթ Հարությունյանը մանրամասնորեն չգիտեր:
Կարդացեք նաև
Լիլիթ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի ծախսերի հետ, թյուրիմացություն է եղել: Ծախսերն արվում է Հայրապետյանի կողմից, դրանով հիմա պապիկս է զբաղվում, ես մանրամասներից տեղյակ չեմ, բայց այս լուրը ճիշտ չէ»: