Չորս տարին մեկ անգամ անցկացվող համահայկական մարզական խաղերը, որ կազմակերպվում են ՀՄԸՄ մասնաճյուղ ունեցող երկրներից մեկում, Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է երկրորդ անգամ անընդմեջ:
Երեւանում եւ Արտաշատում աշխարհի չորս ծայրերի 17 երկրներից ժամանած ավելի քան 650 մարզիկ-մարզուհիները հուլիսի 27-օգոստոսի 3 հատվածում պայքարեցին ութ մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, թեթեւ ատլետիկա, թենիս, սեղանի թենիս եւ լող: Ընդորում, աթլետիկան, թենիսը եւ վոլեյբոլը ՀՄԸՄ մարզական խաղերի ծրագիր ընդգրկվել են առաջին անգամ: Այսօր խաղերի փակումն էր: