Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վանաձոր ՔԿՀ»-ն հերքում է մասսայական հացադուլի մասին լուրերը

Օգոստոս 03,2013 19:21

ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկից հերքում են այն տեղեկատվությունը, թե այս օրերին ՔԿՀ-ում 10-ից ավելի կալանավոր է հացադուլի նստել:

Aravot.am –ի հետ զրույցում ՔԿՀ-ից հայտնեցին, որ այս պահին հացադուլի մեջ գտնվում են երկու հոգի` Արտակ Գինոսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այսօր առավոտյան ունեցել ենք երեք հացադուլավոր` Արտակ Գինոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Տիգրան Նիկողոսյանը: Բարեբախտաբար, վերջինիս հետ տարվող բացատրական աշխատանքները արդյունք տվեցին, եւ նա դուրս եկավ հացադուլից, մյուսների հետ եւս բացատրական աշխատանքներ են տարվում»,-տեղեկացրին «Վանաձոր» ՔԿՀ-ից:

Քրեակատարողական հիմնարկից հավելում են, որ Տիգրան Նիկողոսյանի` հացադուլ սկսելու պատճառը այլ ՔԿՀ տեղափոխվելու պահանջն էր: Այժմ, սակայն, երբ նրան բացատրվել է, որ կարող է գրավոր դիմում ներկայացնել հարցի կապակցությամբ, նա դուրս է եկել հացադուլից:

«Մյուս երկուսի պատճառները ՔԿՀ-ի ադմինիստրացիայի հետ կապված չեն, այդկերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում քրեական գործերի դեմ»,-տեղեկացրին մեզ:

Ըստ ՔԿՀ-ի տեղեկատվության` Արտակ Գինոսյանը հացադուլի մեջ է հուլիսի 29-ից, Հովհաննես Հովհաննիսյանը` շուրջ 10 օր, Տիգրան Նիկողոսյանն էլ մեկ օր հաց չէր կերել:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031