Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 335 օտարերկրացիների «Սեւ ցուցակ»: Այս անձինք եղել են Լեռնային Ղարաբաղում: Հայտնի է, որ Ադրբեջանը Ղարաբաղը համարում է օկուպացված տարածք եւ «Սեւ ցուցակ» է գցում բոլոր այն մարդկանց, որոնք այցելում են Ղարաբաղ:
Այս ցուցակում են ռուսական НТВ+ հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը, Միացյալ թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոյալն Քոկսը եւ այլք: