Գյումրու Շիրակացի փողոցում` քաղաքապետարանի նախկին շենքի հարևանությամբ գյումրեցի Էդիկ Գրիգորյանը երկրորդ տարին է` մուրացկանությամբ է զբաղվում:
ԳԱԼԱ հեռուստաընկերության տեղեկացմամբ, հայաստանյան քաղաքական գործընթացներից այնքան էլ տեղյակ չէ, ղեկավար անձանցից միայն Սերժ Սարգսյանին է ճանաչում, նրա մեջ տպավորված են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական շրջանում տրված «Ապահով Հայաստան»-ում ապրելու խոստումը. «Կմտածեմ, կսեմ` այ մարդ, էս է ապահով վիճակը, գիտեք ես իրա վրա էդքան էլ զայրացած չեմ, որովհետեւ էս վիճակին հասել ենք մեր պատճառով, որ լռել ու հանդուրժել ենք, ինքն էլ խաբել ու նախագահ է դառել` մեզ տրորելով, այ էս վիճակին հասցնելով»:
Մանրամասները` տեսանյութում: