Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Լուժկովն ու Գալուստ Սահակյանի «անձնական երեւույթները»

Օգոստոս 03,2013 16:50

Օրեր առաջ անդրադառնալով «Առավոտի» հարցին,  թե ձեր սերը ժողովրդի հանդեպ ինչպե՞ս է արտահայտվում` ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանել է  «Քո՞ ինչ գործ: Հիմա կարո՞ղ է իմ անձնական երեւույթների մեջ մտնես… » եւ այլն:  Նման կոշտ պատասխանը հիշեցնում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին եւ նրա շուրջ զարգացումները:

1992-2010 հատվածում` ամբողջ 18 տարի Մոսկվան ղեկավարած Յուրի Լուժկովը հեռացավ աղմկոտ պատմությունների ուղեկցությամբ` նրա կնոջ եղբայրը կալանավորվեց ապա` ազատազրկվեց: Բազմաթիվ չարաշահումներ թույլ տված Լուժկովը ի պատասխան լրագրողների հարցերի` Գալուստ Սահակյանի նման նետել էր` «Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ ղեկավարը պետք է արդարանա»:

Լրագրողին «չորելու», հարցի պատասխանից խուսափելու տեսանկյունից նման են Գալուստ Սահակյանն ու Յուրի Լուժկովը: Լուժկովը պաշտոնավարեց 18 տարի, այս տարի լրանում է Գալուստ Սահակյանի պատգամավորական գործունեության 18 տարին: Էլի նման են Գալուստ Սահակյանն ու Յուրի Լուժկովը: Հայտնի է, որ Հայաստանում շատ բան անում են Ռուսաստանի օրինակով եւ հակառակը: Օրինակ Հայաստանում չեն հարգում սովորական քաղաքացուն, Ռուսաստանում էլ չեն հարգում Հայաստանի սովորական քաղաքացուն: Կամ Ռուսաստանում «Գազպրոմը» զզվեցրել է սովորական քաղաքացուն, Հայաստանում էլ են դժգոհ գազի կամայական թանկացումներից: Տեսնես Հայաստանում Ռուսաստանի օրինակով էլ ի՞նչ կլինի կամ պիտի լինի, որ Գալուստ Սահակյանի եւ Յուրի Լուժկովի նմանությունների «շքերթը» ձգվի երկար ու երկար:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin J says:

    Բայց շատ միամիտ մարդ ես Արամ Զաքարյան, հարց ես տալիս պատասխանը գրպանումտ ունենալով:ՈՒզում ես որ ես ասեմ? կասեմ;ՀՀ նախագա()ն կսկսի մտածել(էտ արդեն դրական ա),որ էս տեսակ մարդիկ իր անվան հետ են խաղում ու ինքը “կարա չէ բարկանալ, պահանջել, նույնիսկ պատժել”, այ եթե առաջ չէր անում հիմա կանի հանուն ԳՍ-ՅԼ օրինաչափության ու մատտաղ ինեմ Պուտինին:Կսկսվի տրանց արդեն ‘տխրահռչակություն’ տոհմից մաքրազարդումը,մի քանի “աներ-քենի-սաներ”էլ կհայտնվեն ուր? Այո! ուղղիչ աշխատանքային գաղութում,կկրեն իրենց արժանի պատիժը,նրանց հանցավոր ճանապարհով դիզած գումարներն էլ կմտնի Պետության գրպանը,Պետությունը կհարստանա ու տրանսպորտի “սակագինն”էլ ասել Քաղաքապետ սարքվածի, չի բարձրանա,կնշնակի նաախագան ինքնաբուխ կմիանա ինքնաբուխ հավաքներին ու տենց շարունակ ինքնաբուխ կմաքրվենք: Ոչ միայն մեր Մայրաքաղաքը այլ մեր Հայրենիքը կմաքրվի նաև էս մարդակերպ աղբերից: ՈՒ “ԳՍ- ՅԼ նմանությունների «շքերթը» էլ չի ձգվի երկար ու երկար”: Ասա խի, ասեմ;որովհետև Չհանձնվող Ջահելներ ունենք ու իսկականից այ էտ սերուցքին ես մատաղ:

  2. Maxim says:

    Նախ գալուստ սահակյանին Լուժկովի հետ համեմատելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Լուժկովը
    թալանի հետ մեկ տեղ հավանաբար գործ էլ էր անում, քանի որ Մոսկվան կառավարել էր պետք:
    գալուստի մոտ գենետիկորեն բացակայում է,՝ խիղճը, ամոթը, ինքնասիրությունը, և այն բալոր մարդկային զդացողությունները, որոնք պետք է առկա լինեն նորմալ մարդու մոտ: Նրա մոտ վառ
    արտահայտված է՝ հաստ աղիքի լրացման և արագ դատարկման բնազդը:
    Նա շատ անհրաժեշտ է այդ փթած ռեժիմին, քանի որ առանց նրա, կամ արտաշես գեղամյանի, այն
    չի աշխատի: Երկու ղարաբաղցի սոված շներին պետք են նման ոչնչություններ, որ պատրաստ են
    ցանկացած ստորության,՝ հանուն հաստ աղիքի լրացման ու դատարկման:
    Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում ղարաբաղցին, մի՞ թե՛ մինչ օրս չի հասկանում, որ Հայաստանի
    հայաթափումը առաջին հերթին՝ Ղարաբաղի կործանումն է:

  3. Nver says:

    Հարգելի Մաքսիմ, ես՝ շարքային ղարաբաղցիս շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի հայաթափումը նաև Ղարաբաղի կործանումն է, ինչպես հաճեցիք արտահայտվել: Ու նաև հասկանում եմ, որ հայ ազգի գլխին կախված վտանգներին պետք չէ գումարել ևս մեկը… Նույն ազգի տարբեր հատվածների միջև արհեստական պառակտումից ՈՉ ՄԻ ՀԱՅ չի շահի: Վարդան Ղուկասյանն էլ գյումրեցի է, Սուրիկ Խաչատրյանը՝ գորիսեցի. է, հետո՞… Ի դեպ՝ Ակսել Բակունցն էլ էր գորիսեցի, իսկ Ֆրունզիկը՝ գյումրեցի: Ի՞նչ մի պարտադիր է անպայման նշել ղեկավարի որտեղացի լինելը ու մեղադրել նրա համերկրացիներին: Իմ համեստ կարծիքով, գոյություն ունի հայ չինովնիկի 2 տեսակ՝ ազգի նվիրյալ և կոռումպացված թալանչի, այսքան բան:

  4. Garo says:

    «անձնական երևույթներ» բավականին զարգացած մարդու տպավորություն են թողնում, կխնդրեինք Պրն. Սահակյանից ավելի պարզ և հասկանալի խոսել: Չէ որ մենք այդ բարձունքին չենք որտեղ նա է:
    Մտնել անձնական երևույթի մեջ… բայց մտածում եմ, գիտեք ինչ, հիմա եթե մարդ ինքն էլ նույնիսկ չի հասկանում թե ինչ է ասում, դա այդքան էլ էական չէ: Այդքան «խորանալ» էլ պետք չէ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031