Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ձերբակալված երեք հազար ներգաղթյալների տեղը հայտնի չէ

Օգոստոս 03,2013 16:09

Ինչպես արդեն հայտնի է` Ռուսաստանում անցած մի քանի օրերի ընթացքում ձերբակալվել են բազմաթիվ կովկասցի ներգաղթյալներ: Նրանց ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են պատճառաբանությամբ, որ առանց թույլտվության առևտուր են կատարում: Այդ մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալվել են արդեն պաշտոնական տվյալներով 2-3 հազար ներգաղթյալ: Նրանց մեջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ:

ՌԴ-ում գործող ՀՀ դեսպանատունն ու ՀՀ ԱԳՆ  պաշտոնական մակարդակով չեն արձագանքում, բայց Ռուսաստանում գործող տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտում են ՌԴ իշխանությունների այս գործելաոճը եւ նշում, որ այս գործողություններն ունեն այլ հիմնական դրդապատճառներ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՌԴ-ում Քաղաքացիական աջակցություն հանձնաժողովի նախագահ, «Memorial» խորհրդի անդամ Սվետլանա Գանուշկինան ասել է. «Առաջին հերթին ես կարող եմ խոսել միայն այն թվերից, որոնց մասին հայտարարում է ՌԴ ոստիկանությունը: Այսինքն` ձերբակալվել է ավելի քան 2-3 հազար մարդ Մոսկվայում: Բոլոր ձերբակալությունները ապօրինի են: Թե հիմա որտեղ են գտնվում այդ մարդիկ, հայտնի չէ: Արդեն ունենք դեպքեր, երբ մեզ դիմեց մի կին եւ ասաց, որ իր ամուսնուն ձերբակալեցին եւ դրանից հետո նա կորել է, մենք դիմեցինք բոլոր ոստիկանական բաժանմունքներին, բայց մեզ ասացին, որ նման մարդ նրանց մոտ չկա, իսկ երկու օրից նա ուղղակի վերադարձավ ուշ երեկոյան: Նա դաժան ծեծի էր ենթարկվել, թալանվել, իր մոտից գողացել էին 4000 ռուբլի, որը նա հավաքել էր բնակարանի վարձը մուծելու համար: Այդ մարդուց երեւի ընդհանրապես փաստաթղթեր չեն պահանջել, նրան ուղղակի ծեծել եւ թալանել են»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031