Այսօր՝ օգոստոսի 3-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել «Օմեգա» գիշերային ակումբում: NEWS.am-ը տեղեկացնում է, որ ակումբի անվտանգության աշխատակիցն ու հաճախորդը վիճաբանության մեջ են մտել , որը քաշքշոցից հետո վերածվել է ծեծկռտուքի: Ականատեսը պատմել է, որ վիճաբանությունը ծագել է հաշիվը չփակելուց:
Հաճախորդը փորձել է ակումբից հեռանալ առանց հաշիվը փակելու եւ անվտանգության աշխատակիցն էլ իր գործառուjթների շրջանակում պահանջել է փակել այն: Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները եւ լուսադեմին ոստիկանություն տարել անվտանգության աշխատակցին: