Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակներին նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները Սևանա լճի թիվ 3-րդ հանրային լողափում հերթապահության ժամանակ կարողացել են փրկել մի երիտասարդի կյանք:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ջրասուզակները ջրից դուրս են բերել 23-ամյա Արամազդ Ավետիսյանին, ում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հանձնել են Սևանի շտապ օգնության բրիգադին: Ըստ շտապ օգնության բրիգադի՝ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Սեւանի ավազանում ուժեղացված ծառայությունը շարունակվում է