Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

«Ավելի մաքուր Երեւան» ծրագրին մասնակցել է ԱՄՆ դեսպանը

Օգոստոս 03,2013 14:56

Արձագանքելով Երեւանի քաղաքապետարանի կոչին` հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների եւ վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաեւ զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ են մասնակցել «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներին: Նկատելով տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւս հանպատրաստից որոշել էր մասնակցել Երեւանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանն ապահովել էր մաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկա: Ծիծեռնակաբերդում շրջել եւ ընթացող աշխատանքներին տեղում հետեւել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Ամփոփելով ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները` Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակից բոլոր կառույցներին եւ կազմակերպություններին:
«Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը երեւանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու եւ ավելի մաքուր պահելու համար: Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաեւ Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու եւ Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում»,-ասել է Կամո Արեյանը:
Մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր: «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում մաքրվել եւ պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ  «Փարոս» անտառպուրակի հարակից տարածքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031