Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Լիպարիտ Մ.-ն:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 2002 թ. հոկտեմբերի 29-ից ՌԴ Նովոսիբիրսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի`ապօրինի սահմանը հատել, մեղադրանքով: