Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Վրաստանում հոկտեմբերի 27-ին սպասվող նախագահական ընտրությունների մասին, հատ-հատ վերլուծեց, թե նրանցից յուրաքանչյուրը ընտրվելու դեպքում ինչ քաղաքականություն կարող է վարել մեր երկրի եւ առհասարակ Վրաստանում ապրող հայերի հանդեպ: Ըստ նրա՝ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը կարեւոր է հայերիս համար այն առումով, որ Վրաստանը այն միակ երկիրն է, որի միջով Հայաստանը կապ է հաստատում եվրոպական ու ԱՊՀ երկրների հետ, այն տարանցիկ ուղի է: Բացի դրանից, ըստ քաղաքագետի՝ կարեւոր է նաեւ այն առումով, որ մենք Վրաստանում ունենք մեծ հայկական համայնք՝ մեծամասամբ բնակեցված Ջավախքում եւ Թբիլիսիում:
«Առավոտ» օրաթերթ