Ամերիկյան «Նաուտիլուս» ատոմային սուզանավը առաջինն էր, որ 1958 թվականի օգոստոսի 3-ին ջրի տակ հասավ Երկիր մոլորակի Հյուսիսային բեւեռ:
«Արեւի լույս» հույժ գաղտնի արշավը մեկնարկել է նույն տարվա հուլիսի 23-ին: Նավի 116 հոգանոց անձնակազմը ոչինչ չգիտեր: Եվ միայն բեւեռ հասնելուց հետո է նավապետ Ուիլյամ Անդերսոնը հայտարարել, որ իրենք Հյուսիսային բեւեռում են:
«Նաուտիլուս» ատոմային սուզանավը շահագործվել է մինչեւ 1979 թվական: 1980 թվականից սուզանավը դարձել է հուշարձան-թանգարան ամերիկյան Գրոթոն նավահանգստում: