1492 թվականի օգոստոսի 3-ին է մեկնարկել իտալական Գենույա քաղաքի բնակիչ, ճանապարհորդ Քրիստոֆոր Կոլոմբոսի անդրանիկ ճանապարհորդությունը դեպի Հնդկաստան: Կոլոմբոսը հույս ուներ գտնել Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ, բայց բացահայտեց Ամերիկան:
Հենց այս օրը «Սուրբ Մարիա», «Պինտա», «Նինիա» նավերը դուրս եկան նավահանգստից եւ ափ հասան մոտ երկու ամիս անց` 1492 թվականի հոկտեմբերի 12-ին` Կուբայի մոտ:
1493-1496 հատվածում իրականացել է Կոլոմբոսի երկրորդ ճանապարհորդությունը: