Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պրիմիտիվ քաղաքական գործիչ է համարում

Օգոստոս 03,2013 14:29

«Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետեւ ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես  խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, շատ պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ: «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որեւէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցումների  ձեւավորում չեմ սպասում»,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղանի շուրջ համախմբվելու կոչն այսպես է գնահատում ՀՀԿ փոխնախագահ  Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով՝  սովորաբար համախմբման կոչերը լինում են  նախապես ներկայացված քննարկման ծրագրից հետո. «Երբ  որեւէ  տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Րաֆֆի Հովհաննիսյանի  կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլեւ  իրագործելի չէ»:

Պարոն Սահակյանը այն կարծիքին է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ կլոր սեղանի շուրջ նստելուն չեն արձագանքի, որովհետեւ. «Ընդդիմադիր դաշտի համար բավականին լուրջ հնարավորություններ կային համատեղելու ուժերը, բայց որովհետեւ ամբիցիաները շատ էին, չմիացան: Այդպես նստել քննարկելու անհրաժեշտություն չկա, բացի դրանից էլ՝ ընդդիմադիր դաշտը այդ կարողությունը չունի, որ կարողանա քննարկում դրսեւորել»:

Աշնանը հեղափոխություն անելու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանն անդրադառնալով՝ պարոն Սահակյանն ասաց. «Փորձում է  որոշակիորեն կշիռներ ձեռք բերել, «Ժառանգությունն» ուզում է կշռաքար դառնալ, ինչի անհրաժեշտությունը կրկին չկա»:

Պարոն Սահակյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին աշնանը ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ քաղաքացիները չեն հավաքվի. «Մի անգամ ժողովուրդը էդ հնարավորությունը տվեց, երկրորդ անգամ ոչ նման հնարավորություն կա, ոչ էլ երբեւիցե ժողովուրդը այդ քայլին կգնա»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի պրիմիտիվ քան գալուստ սահակյանը, կարող է լիներլ միայն՝ ռոբիկը, շեռժիկը և շաշիկը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սովետի նոմենկլատուրայում ձևավորված Սահակյան Գալուստը ու ԻՐ նմանակերպ նախագահը: Նախկին կոմսոմոլ-կոմունիստական ապարատչիկներ,իսկ հիմա՝ «նժդեհականներ»: Ինչ «ՏԱՐՕՐԻՆԱԿ» է,որ էս մարդը ԱՆԸՆԴՀԱՏ ընդդիմադիր դաշտի մասին է խոսում ու փորձում այն վարկաբեկել: ԵԹԵ Րաֆֆի Հովհաննիսյանը «թույլ» քաղ. գործիչ է,ապա ինչու եք ՍԱՂ ՕՐԸ իր մասին խոսում:

    «Ժառանգությունը» լուրջ կուսակցություն է ու Հայաստանի ներկա ՄԻԱԿ իսկական ընդդիմադիր ուժը. ՍԱ է ձեր փորի ցավը:

    Հեղափոխությունը Հայաստանում 1 տարուց ավել ԱՐԴԵՆ սկսված է. ու գնալով միայն հզորանալու է՝ մինչև ձեր օլիգարխային կլանը տապալվի:

  3. Ռուբեն says:

    Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ – նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ:
    Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան:
    Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի:

    Կոյր ատելութեամբ հիւանդ` մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի, իբրեւ թէ, կեանքի են կոչւած:
    Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը` տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին` կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն:

    Գ. Նժդեհ

  4. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ Սյունի: Ես հարգելով ՝ ,,Ժառանգությանը,, որպես քաղաքական ուժ, ցավում եմ, որ
    հայտարարել է կլոր սեղանի շուրջ նստել բոլոր քաղաքական ուժերին իրավիճակից դուրս գալու:
    Ես ավելի մեծ անհեթետություն չեմ պատկերացնում, կամ չեմ հասկանում թե ի՞նչ նպատակ է հետապնդում, իրեն հիմնահատակ հեղինակազրկելով:
    Դուք եթե կցանկանաք իմանալ այն ուժը, որը ի վիճակի է երկիրը այս խայտառակ վիճակից հանելու,
    ապա այդ ուժը՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ կոչվող քաղաքական շարժումն է: Նրա առանցքը կազմում են՝
    Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանյանը, Գարեգին Չուքասզյանը, և այլ
    մաքուր և համարձակ մարդիք, որոնք ոչ մի բանի հետ չեն փոխի հայրենիքի փրկությունը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031