Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Հայաստանին տրամադրվել է 22,1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն

Օգոստոս 03,2013 12:32

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 127,2 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 9,1 միլիարդ դրամ կամ 22,1 միլիոն ԱՄՆ դոլար, հաղորդում է shamshyan.com-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ստացված օգնության 44,9%-ը կազմել են քիմիայի ե դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 8,9%-ը`սարքեր եւ ապարատները, 12,7%-ը` մանածագործական իրերը, 6,8%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4,2%-ը` ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերը, 5,8%-ը` մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմները, իսկ 16.7%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 19,6%-ը բաժին է ընկել Շվեյցարիային: Նախորդ տարվա համեմատությամբ Շվեյցարիայի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 2,5 անգամ: ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 21,2%-ը, Եվրամիության երկրներին` 24.4%-ը, ԱՊՀ երկրներին` 2.5%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031