Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը

Օգոստոս 03,2013 12:07

Տարեցտարի հայրենիք-սփյուռք հարաբերությունը տեղավորվեց քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում, սկսեց ծառայել առանձին «հայրենակիցների» քաղաքական, իշխանական եւ բիզնես շահերին, գրում է 1in.am-ը: Իսկ համահայկական «քեֆ-ուրախությունները», որ կազմակերպվում են պարբերաբար, եւ որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի բնույթ են կրում, իրականում այդ միջանձնային հարաբերությունների ծխածածկույթ են, քող, որը գցվում է իրականում դեգրադացված իրողությունների վրա:

Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը, որովհետեւ մինչեւ այժմ այդպես էլ ձեւակերպված չէ գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, եւ ի՞նչ է Հայաստանը սփյուռքի համար: Մինչեւ այժմ ձեւակերպված չեն Հայաստանի եւ սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն:

«Արի տուն» կամ չգիտես էլ ուր գալ կամ գնալ ենթադրող ծրագրերը չեն կարող Հայաստան-սփյուռք հարաբերության հիմնարար խնդիրներ լուծել, իսկ տարատեսակ ընդունելությունները, որ նախարար Հրանուշ Հակոբյանը կազմակերպում է՝ պատանի տիեզերագնաց կոմբինատորների կամ այլոց մասնակցությամբ, բացի նախարարության արարողակարգերի պատմությունը հարստացնելուց, որեւէ այլ էական արդյունք երկրի, Հայաստան-սփյուռք կապի հաստատման համար չեն կարող տալ:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031