Օգոստոսի առաջին յոթ օրը` 1-7 հատվածը, Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով նշվում է կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթը:
1990 թվականի օգոստոսին ՄԱԿ-ն ընդունել է կրծքով կերակրումը խթանող, աջակցող հռչակագիր: Ըստ ՄԱԿ-ի տեղեկանքի, շաբաթը նշվում է աշխարհի 170 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով, կրծքով կերակրելը նորածին երեխայի առողջության պահպանման լավագույն միջոցն է: Մայրերը ճիշտ կանեն, եթե իրենց երեխաներին կերակրեն առնվազն մինչեւ վեց ամսականը լրանալը: