Լոռու մարզի մի քանի աղբյուրներից «Էկոլուրին» հայտնի է դարձել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում շուտով կփոխվի ղեկավարությունը: Մադլեն Թաշյանը, ով կոմբինատում փոխարինում է ամուսնուն` Սերոբ Տեր-Պողոսյանին, որը պատիժ է կրում մանկապղծության մեղադրանքով, մտադիր է վաճառել «Մետալ Փրինս» ընկերության բաժնետոմսերը:
«Metal Prince Ltd» կորպորացիան, որի սեփականատերը Սերոբ Տեր-Պողոսյանն է, Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ-ին` գրանցելով օֆշորային գոտում` բրիտանական Նեւիս կղզում, երեք դուստ ձեռնարկություններ` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ: Եւ, համապատասխանաբար, ձեռք է բերել լեռնային իրավունք` շահագործելու Շամլուղի պղնձի (աֆիլացված է Աղթալայի ԼՀԿ-ի հետ), Արմանիսի ոսկու բազմամետազային (աֆիլացված է «Սագամարի ԼՀԿ»-ի հետ) եւ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրերը: 2007թ-ին խաղի մեջ մտավ ռուսական «Նեւա-Ռուս» ընկերությունը: Եվ, հետզհետե, ձեռք բերեց «Մետալ Փրինս»-ից բոլոր երեք ընկերությունների բաժնետոմսերը: Գործարքի վերաբերյալ մանրամասները չեն հաղորդվում: Սրա հետ մեկտեղ, «Նեւա-Ռուս»-ը գնել է մեկ ուրիշ ռուսական «GeoProMining» ընկերությունից նրա վրացական «Մանդեուլի» եւ «Կվարցիտ» ձեռնարկությունների ակտիվները: «GeoProMining»-ը աշխատում է Հայաստանի ամենախոշոր Սոտքի ոսկու հանքավայրում եւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում: Այս բոլոր տարիներին «Նեւա-Ռուս»-ը հայտարարել է իր մասին որպես ներդնող ընկերություն: Ինչը նշանակում է, որ նա մտադիր չի եղել պատասխանատվություն կրել շրջակա միջավայրի այն բոլոր ավիրածությունների համար, որոնք պատճառել են իրեն ենթարկվող ձեռնարկությունները:
Մտադի՞ր է արդյոք «Նեւա-Ռուս»-ը ուժեղացնել իր գործունեությունը Ախթալայում, թ՞ե այդտեղ կհայտնվի բոլորովին այլ սեփականատեր (նաեւ տալիս են Սաշիկ Սարգսյանի անունը, ՀՀ նախագահի եղբոր), դեռ հայտնի չէ: