Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պուրակը մի՛ դարձրեք «Հարսնաքար»

Օգոստոս 03,2013 11:39

Մի քանի օր առաջ «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժման ակտիվիստները վտանգավոր բան արեցին՝ նրանք իշխանության խոսափողի համբավ ունեցող երեք հեռուստաընկերության արգելեցին լուսաբանել իրենց հանդիպումը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Պետք չէր այդպես վարվել մի քանի պատճառով, գրում է «Սիվիլնեթը»։

Աղբյուրի համաձայն, «Լրագրողին տարածքից հեռացնելուց առաջ նախ ճշտեք տարածքի կարգավիճակը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։ Արդյո՞ք ձեր հավաքի պահին այն դադարում է լինել հանրային վայր։ Ի՞նչ էիք անելու լրագրողին, որը որոշել է մնալ, ինչպե՞ս էիք վարվելու նրա հետ ի վերջո։ Երկրորդ, հանրային տարածքում միջոցառում անցկացնելիս ձեր պրոբլեմը չէ, թե ով կգա լուսաբանելու, երբ դուք հեռացնում եք մի քանիսին, հանրային տարածքը դարձնում եք «Հարսնաքար»։

Երրորդ, հեռացնելով կոնկրետ լրատվամիջոցների, դուք անհարմար վիճակում եք դնում այն լրագրողներին, ում չեք հեռացնում։  Այդ պահից նրանք նույնպես կարգավիճակ ճշտելու խնդիր են ունենում, որովհետեւ էթիկական առումով տատանվում են խոսափող եւ լրագրող լինելու միջեւ։ Նրանց համար շոյվելու գայթակղությունը մեծ է, որ չեն հեռացվել, որ գնահատվել են ձեր մուննաթին չարժանանալով, բայց հարցը մնում է՝ հիմա ովքե՞ր ենք մենք՝ լրագրո՞ղ, թե՞ խոսափող։ Որովհետեւ եթե մյուսներին չեք հեռացնում, նշանակում է ձեզ աչքը եւ ականջը շոյող ինչ-որ բան գտել եք նրանց անդրադարձերում»։

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031