Օգոստոսի 3-ին, ժամը 09:45-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19:00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղում վնասվել են 20 հեկտար մշակովի ցանքատարածություններ եւ 30 հեկտար խոտածածկ տարածք:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների պաշտպանության բաժնի պետը եւ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
ԱԻ նախարարությունը նկատում է, որ տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: