Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիական հասարակական դաշինքը ոստիկանության օգնության կարիքն ունի

Օգոստոս 03,2013 11:03

«Էկոլոգիական հասարակական դաշինքը» նամակ է հղել Հայաստանի հանրապետության ոստիկանության Արագածոտնի (Արագածի բաժնի) մարզային վարչության բաժնի պետ փոխգնդապետ Կարապետյանին: Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Կարապետյան,

Նախագահին ուղղված մեր գրությամբ մենք խնդրել ենք ՀՀ նախագահի պաշտպանությունը` մեր եւ մեր ընտանիքների ապահովության համար:

Կոնկրետ բացահայտումների մասին, առանձին գրությամբ մենք տեղեկացրել ենք ՀՀ գլխավոր դատախազին եւ Ազգային Անվտանգության ծառայությանը, սակայն այդ բացահայտումները եւ մեր մտահոգություն ու անհանգստությունը վերաբերում է ՀՀ պետական Լիազոր Մարմինների ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ , նրանց կողմից Հայաստանի ընդերքի անխնա ու ապօրինի շահագործման նկատմամբ` անփույթ եւ անտարբեր վերաբերմունքին:

Հատուկ հրավիում ենք Ձեր ուշադրությունը այն փաստի վրա, որ Մելիք գյուղում հանրային լսումների արդյունքում համայնքի անդամները կատեգորիկ դեմ են արտահայտվել երրորդ պոչամբարի կառուցմանը, մեժել են նախագիծը: Կցված նկարահանման մեջ գյուղապետ Մկրտչյանը ամփոփելով լսումների արդյունքները տեղեկացնում է, որ համայնքի կարծիքը մեկ ամսվա ընթացքում կներկայացվի լիազոր մարմին:

Սակայն նույն օրվա ամսաթվով Մեգո Գոլդ ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի հետ մեկտեղ ստորագրում է մի արձանագրություն,  որում գրված է լինում, որ «համայնքը դրական եզրակացություն է տալիս»: Կեղծիքի մասին լսումների մասնակցած հասարակական կազմակերպությունները պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Բնապահպանության նախարարությանը ընթացք տալու համար: Խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ, որոշ փաստաթղթեր մենք առձեռն հանձնել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության այն աշխատակցին, ում հետ հանդիպման էին մեզ հրավիրել` մեր գրության առնչությամբ: Պետական լիազոր մարմինների պատասխանների, մեր հարցումների եւ այլ փաստաթղթերի քանակը կազմում է մի քանի հաստափոր մատյան, որոնք պատճենահանելը` մեր ունեցած հնարավորություներից դուրս է, դրանցից շատերն էլ էլեկտրոնային տարբերակով են:

Սիրով կարող ենք տեղում դրանք ձեզ տրամադրել ուսումնասիրման համար, ինչպես նաեւ պատրաստ ենք տալ անհրաժեշտ պարզաբանումներ, մասնագիտական վերլուծություններ դրանց վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031