Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առայժմ միայն Կապանն է քարոզչության անվճար տեղեր առանձնացրել

Օգոստոս 03,2013 10:49

Հայաստանի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, 10 հազար եւ ավելի ընտրող ունեցող համայնքում քարոզչական պաստառների անվճար տեղեր են առանձնացվում: Դա պետք է արվիւ մինչեւ օգոստոսի 5-ը: ՀՀ նախագահի անցած ընտրությունում` այս տարվա փետրվարի 18-ին, Սյունիքի միայն երեք համայնքում է ընտրացուցակներում 10 հազարից ավելի ընտրող եղել` Կապան, Գորիս, Սիսիան:

Այս պահին միայն Կապանն է ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրության քարոզչության համար անվճար տեղեր առանձնացրել: Կապանի քաղաքապետարանի տարածած տեղեկանքի համաձայն, առանձնացվել է յուրաքանչյուրը 5 քմ մակերեսով 16 տեղ:

Թիվ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր են ընտրելու, քանի որ այդ տարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031