Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրող եւ աշխատող հայազգի լրագրող Արիս Նալջին: Նալջին աշխատում է Ստամբուլի IMG հեռուստաընկերությունում, որը հայտնի է որպես ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող հեռուստաընկերություն, ուր եւ աշխատում են Թուրքիայում աշխատող տարբեր ազգային փոքրամասնություններ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում լրագրողն ասել է, որ Թուրքիայում լրատվամիջոցներն ու իշխանությունները թուրք հովվի սպանությունը այլ կերպ են մատուցում, բայց եւ այնպես ժողովուրդը գիտի նաեւ ճշմարտությունը:
«Երեկ առաջին լուրերը, որ եկան, ներկայացրին այսպես, որ հայ սպաները երիտասարդ թուրք են սպանել, բայց հետո մեր հեռուստաընկերությունը լուրերը ճշտեց եւ պարզվեց պաշտոնական մակարդակով, որ դա այդպես չէ: Մենք ներկայացրել ենք եւ հետո պաշտոնական աղբյուրներից էլ տեղեկություններ եկան, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստան -Թուրքիա սահմանին, հովիվը խփվել է սահմանն հատելուց հետո, եւ որ նրան սպանել են ոչ թե հայերը, այլ Հայաստանի սահմանը հսկող ռուս սահմանապահները: Բայց այս հարցը մեծ արձագանք չի վայելում պաշտոնական մակարդակով, քննարկումներ գրեթե չկան, պատճառն հիմնականում այն է, որ ավելի շատ իշխանությունները Սիրիայի խնդրով են զբաղվում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում