Սերժ Սարգսյանն ու իշխող վարչախումբն է մեղավոր եւ պատասխանատու, որ այս տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից հեռացել է ավելի քան 123 հազար մարդ, գրում է «Սիվիլնեթը»:
Աղբյուրի համաձայն, 2012թ. առաջին վեց ամիսներին Հայաստանից հեռացել էր ավելի քան 99 հազար մարդ, 2011-ին` ավելի քան 89 հազար: Այս թվերից հստակ երևում է, որ արտագաղթը դարձել է անշրջելի գործընթաց: Ճիշտ է, առաջիկա վեց ամիսներին ավելի շատ մարդ կվերադառնա Հայաստան, քան կհեռանա, քանի որ սեզոնային աշխատանքից կվերադառնան մի քանի տասնյակ հազար հայաստանցիներ, սակայն միևնույնն է, բացասական հաշվեկշիռը ակնհայտ է:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում