Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը փորձում է վերակենդանացնել ԱԺՄ-ն

Օգոստոս 03,2013 10:13
vazgen manukyan

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը փորձում է ԱԺՄ կուսակցությունը վերակենդանացնել, կուսակցությունը «ռեստարտ» կարվի հատկապես երիտասարդների ներգրավմամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի, «Խոսակցություններ կան, որ ԱԺՄ-ն վերակենդանացնելու գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Ըստ որոշ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարան և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Տիգրան Սարգսյանն ԱԺՄ հիմնադիրներից է, Տիգրան Սարգսյանի հետ մենք մոտիկ ընկերներ ենք, բայց Տիգրան Սարգսյանը ՀՀԿ կուսակցության անդամ է վաղուց ի վեր, ինքն ապրում է ՀՀԿ կուսակցության միջավայրում եւ առաջնորդվում է ՀՀԿ-ով, ի՞նչ կապ ունի ինքն ԱԺՄ-ի հետ հիմա, ի՞նչ կապ ունի, պետք է ՀՀԿ-ից դուրս գա, մտնի ԱԺՄ կուսակցությո՞ւն»,- երեկ վրդովված ասել է Վազգեն Մանուկյանը»:

Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031