Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ենք տերը այս պետության, ոչ թե պետությունն է մեր տերը

Օգոստոս 03,2013 09:58

Ինչքան սատկած շուն ու կատու կա՝ փորձեցին կախել քաղաքապետի ականջներից. ինքը գիծ ունի, իր ազգականը գծատեր է, գեներալները գիծ ունեն… Բայց ինձ, որպես սոցիոլոգի, մի բան է հետաքրքրում՝ ի վերջո, ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել. պահպանել 100 դրամ ուղեվարձը եւ եղածի՞ց էլ զրկվել, թե՞ ձեւավորել ժամանակակից հանրային տրանսպորտ, որը կլինի ինքնաբավ, զարգացող, չի պահանջի պետական աջակցություն, «Հայոց աշխարհի» հետ զրույցում նկատում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ նրա, «Կարող ենք ստիպել, որպեսզի պետությունը արդյունավետ վերահսկողություն իրականացնի, ստեղծի աշխատող մեխանիզմներ, բայց դրա համար չեն դուրս գալիս փողոց՝ մասնագետներով հավաքվում են, հաշվարկներ անում, դիմում պետական մարմիններին, հիմնավորում, որ այս, այս ընկերությունները մեզ խաբում են, չարաշահում մեր վստահությունը։ Ի վերջո, կա դատական համակարգ, կա ավագանի, կան պատգամավորական խմբեր։ Ինչի՞ համար ենք նրանց ընտրել. որ կարողանան մեզ օգնել, նույն իշխանություններին հասկացնել, որ մենք ենք տերը այս պետության, ոչ թե պետությունն է մեր տերը, մենք ենք պահում պետությունը եւ քաղաքապետին, ոչ թե իրենք՝ մեզ։ Եթե շարունակենք մտածել հին կաղապարներով, ռամիկ էլ կմնանք՝ երբեք չենք դառնա քաղաքակիրթ, զարգացած ազգ»։

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031